Յըլդըրըմ. Սիրիայի հետ սահմանը հսկվում է![]() 5 սեպտեմբերի 2016 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ԶՈւ-ն Սիրիայի հետ սահմանին հսկողություն է սահմանել, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ: «Աազազի շրջանից մինչև Ջերաբլուս 91 կմ երկայնքով հատվածում վերահսկողություն ենք սահմանել: Մեր նպատակն է սահմանային հատվածից մաքրել «Իսլամական պետություն» խմբավորման, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» գրոհայիններին: Որպեսզի վաղը նրանք չառաջանան և հասնեն Թուրքիա՝ այրելով մեր մարմինը: Սրա մասին պետք է մտածենք: Մենք այլևս ահաբեկչությունից չենք վախենում, ահաբեկչությունը թող մեզանից վախենա»,- ասել է Յըլդըրըմը, թուրքական Anadolu գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ: Կարդացեք նաև՝ Թուրքիայի զինուժը Քոբանիի խաղաղ ցուցարարների վրա է հարձակվել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |