Ջավախքում ընտանիքի սպանության մեջ մեղադրվողն ինքնասպան է եղել բանտում![]() 5 սեպտեմբերի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիքի սպանության մեջ մեղադրվողն ինքնասպան է եղել բանտում, հայտնում է «Նովոստի Գրուզիան»: Միջադեպը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ Թբիլիսիի արվարձանում` Գլդանիի կալանավայրում: Տեղեկատվությունն այդ մասին տարածել էր «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությունը հաստատել է ինքնասպանության փաստը: Մեղադրյալ Նոդար Ա-ն, 1992թ. ծնված, ձերբակալվել էր հուլիսի 11-ին: Ըստ քննության վարկածի, 24-ամյա տղամարդը սպանել է մորն ու 3 երեխաներին` կողոպուտի փորձի ժամանակ: Հանցագործության հետքերը թաքցնելու համար նա հրկիզել էր տունը: Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի: Քրեական գործը հարուցվել էր Վրաստանի ՔՕ «2 կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով, որը նախատեսում է 16-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |