Պայթյունների շարք Սիրիայում. 21 զոհ կա, առնվազն 50 վիրավոր![]() 5 սեպտեմբերի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում 5 հզոր պայթյուն է որոտացել: Պայթյունների հետևանքով մահացել է 21, վիրավորվել առնվազն 50 մարդ, հայտնում է Tert.am-ը սիրիական պետական SANA գործակալության վրա հղումով: Նշվում է, որ առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել դեպքերի պատասխանատվությունը: Պայթյունները որոտացել են գրեթե միաժամանակ: Նախ Տարտուս քաղաքում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն: Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչից հետո պայթուցիկ սարք է գործի դրել մահապարտ ահաբեկիչը: SANA-ի փոխանցմամբ՝ այդ ահաբեկչության հետևանքով մահացել է 11, վիրավորվել՝ մոտ 45 հոգի: Եվս երկու հոգի մահացել են Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի արվարձաններից մեկում, որի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Հինգերորդ պայթյունը տեղի է ունեցել Հասաքե քաղաքում, զոհվել է 5 մարդ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Ժնևում բանակցում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հանդիպման ավարտին հայտարարեց, որ «Դարայան լքելու գործողությունն ավարտված է»: Լավրովն ու Քերին համաձայնեցրել են պայմանները, որ անհրաժեշտ են նոր հրադադարի փուլային հաստատման համար, սակյան չեն ստորագրել համաձայնագիրը: Դետալները դեռ մշակվում են: Մայիսին սիրիական Ջաբլե և Տարտուս քաղաքներում պայթյունների հետևանքով ավելի քան 100 մարդ էր զոհվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |