Իրանական գազն էժանացել է![]() 5 սեպտեմբերի 2016 - 13:09 AMT PanARMENIAN.Net - 2016-ի առաջին 6 ամսում գազի ներմուծումը Հայաստան նվազել է մոտ 23%-ով՝ կազմելով մոտ 1 մլրդ խորանարդ մետր 2015 թ. առաջին կիսամյակի 1.3 մլրդ-ի դիմաց: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նվազումը հիմնականում տեղի է ունեցել ՌԴ-ից ներմուծվող գազի ծավալի հաշվին: Նշված ժամանակահատվածում ՌԴ-ից ՀՀ է ներմուծվել 818 մլն խորանարդ մետր գազ, ինչը մոտ 300 մլն խորանարդ մետրով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ռուսական գազը ՀՀ սահմանին տարեսկզբին արժեցել է 1000 խմ դիմաց $165 (ապրիլից այն էժանացել է մինչև $150): 2015 թ առաջին կիսամյակում ՌԴ-ից ՀՀ է ներմուծվել 1.125 մլրդ խորանարդ մետր գազ: Իրանից գազի ներմուծումը, ընդհակառակը, փոքր-ինչ աճել է՝ 184.2 մլն խմ-ից հասնելով 186.5 մլն խմ-ի: Դոլարային արտահայտմամբ, սակայն, ներմուծման ծավալներն ընկել են՝ 34.8 մլն –ից նվազելով մինչև մոտ 31.4 մլն: Փաստացի իրանական գազի գինը 1000 խմ դիմաց նվազել է մոտ 21 դոլարով՝ $189-ից մինչև $168: Հայաստանն ու Իրանը, սակայն, իրականացնում են գազային գործարքը բարտերային հիմունքով. 1 խորանարդ մետրի դիմաց Երևանը վճարում է 3 կվտ/ժ էլեկտրաէներգիայով: Իրանական գազը ներմուծվում է Հայաստան Իրան-Հայաստան գազամուղով, ու Երևանի ջերմաէլեկտրակայանում վերածվում է էլեկտրաէներգիայի: 2016-ի ապրիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Երևանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ վարդապետ Դ. Մեդվեդևի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է, թե Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցման շուրջ։ ՀՀ վարչապետը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փաստաթղթեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |