ՖԻՖԱ-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային դաշտ՝ UWC Dilijan-ում 5 սեպտեմբերի 2016 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին UWC Dilijan քոլեջում տեղի է ունեցել ֆուտբոլային դաշտի պաշտոնական բացումը, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մասնակցությամբ և համապատասխանում է FIFA-ի չափանիշներին: Հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, UWC Dilijan քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանը, պատվավոր հյուրեր: «Դոնորների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ մենք հրաշալի ֆուտբոլային դաշտ ունեցանք, որը Քոլեջի սիրտն է դարձել: Այն մեզ սպորտից հաճույք ստանալու և Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու հնարավորություն է տալիս»,- բացմանն ասել է UWC Dilijan քոլեջի տնօրենԴենիզ Դևիդսոնը: «Մեր քոլեջի սաների և քաղաքի երիտասարդության համար լավագույն չափանիշներով կառուցված մարզադաշտը այդ համագործակցության խոսուն օրինակն է, համագործակցություն, որը գաղափարներն իրականություն է դարձնում»,- իր հերթին ասել է Քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Դաշտի հարևանությամբ հուշատախտակ է բացվել, որը վկայում է FIFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային դաշտի կառուցման գործում ՀՖՖ-ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ներդրման մասին: Բացման արարողությանը հետևել է ֆուտբոլային հանդիպումը Քոլեջի և Dilijan Community Center-ի կանանց թիմերի միջև: UWC Dilijan քոլեջը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքում UWC համակարգի առաջին գիշերօթիկ դպրոցն է: Այն բացվել է 2014թ. սեպտեմբերին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այսօր Քոլեջում ուսանում է 72 երկրից եկած 198 երեխա: Կրթական նախագծի գաղափարախոսներն ու նախաձեռնողները գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն են: Միջազգային դպրոցը կառուցվել է ավելի քան 200 բարերարի միջոցներով: UWC Dilijan քոլեջի բարերարներից ու հիմնադիր-գործըներներից է Գագիկ Ադիբեկյանը, ով RD Group-ի տնօրենների խորհրդի նախագահն է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |