ՀԱՕԿ-ը Գյումրիում մարզահամալիր է կառուցում 5 սեպտեմբերի 2016 - 14:12 AMT PanARMENIAN.Net - ՀԱՕԿ-ը Գյումրիում մարզահամալիր է կառուցում, որտեղ մի շարք մարզաձևերի համար մարզվելու պայմաններ են լինելու: Այդ մասին հայտարարել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն` անդրադառնալով Գյումրիում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման հարցին, հայտնում է Yerkir.am-ը: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը գտնվում է շատ վատ պայմաններում և հիմնանորոգման կարիք ունի: Մարզադպրոցի հիմնանորոգումը առաջնահերթ ծրագրերում է արդեն երեք տարի։ Նա պարզաբանել է, որ մարզադպրոցը պատկանում է տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանք են տնօրեն նշանակում: «Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին, ապա մենք Գյումրիում մարզահամալիր ենք կառուցում, որտեղ մի շարք մարզաձևերի համար մարզվելու պայմաններ են լինելու: Այժմ ընթանում են ներքին հարդարման աշխատանքները։ Հուսով ենք՝ հաջորդ տարի Գյումրու մարզակառույցը շահագործման կհանձնվի»,- ասել է նա: Ռիոյի Օլիմպիադայում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկի է նվաճել: Ալեքսանյանի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |