Մահացել է հայտնի թավջութակահար եւ դիրիժոր Մստիսլավ Ռոսրոպովիչը27 ապրիլի 2007 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մստիսլավ Ռոսրոպովիչը` հայտնի թավջութակահար եւ դիրիժոր, մահացել է կյանքի 81-րդ տարում մոսկովյան հիվանդանոցներից մեկում: Վերջին ամսիներին երաժիշտը առողջական ծանր վիճակում էր (լյարդի հիվանդություն ուներ), նրան մի քանի անգամ հոսպիտալացրել են: Իր 80-ամյակի նախեօրին, որը նշվեց 2007 թվականի մարտին, երաժիշտը «Հայերնիքի առջեւ ծառայությունների համար» I կարգի շքանշան է ստացել:Մստիսլավ Ռոստրոպովիչը ծնվել է Բաքվում 1927 թվականի մարտի 27-ին: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1945 թվականին հաղթել է ոսկե մեդալ ԽՍՀՄ-ի երիտասարդ կատարողների առաջին մրցույթում: Հետագայում դասավանդել է կոնսերվատորիայում, եղել է ամբիոնի վարիչ: Նա նվագել է թավջութակի համար գրված գրեթե ողջ դասական ռեպերտուարը: Նրան բազմաթիվ ստեղծագործություններ են նվիրել խոշորագույն ժամանակից կոմպոզիտորներ: 1974 թվականին Ռոստրոպովիչին ու նրա կնոջը` Գալինե Վիշնեվսկայային, որոնք բացեիբաց պաշտպանում էին Սոլժենիցինին, թույլ են տվել մեկնել ԽՍՀՄ-ից: Ամուսիններին զրկել են խորհրդային քաղաքացիությունից 1978 թվականին: 1990 թվականին այդ որոշումը չեղյալ է համարվել: Նա որեւէ երկրի քաղաքացիություն չվերցրեց, չնայած նրան շատ երկրներ էին առաջարկում դա անել: Նա շատ երկրների տարբեր շքանշանների եւ բազմաթիվ միջազգային մրացնակաների է արժանացել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |