«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց»![]() 5 սեպտեմբերի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը, որոնք «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել էին, սեպտեմբերի 5-ին տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, հայտնում է Panorama.am-ը: «Էրեբունի» ԲԿ-ի դիմաց հավաքված անձանց գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը հորդորել է իրենց մասին չմտածել-մտահոգվել և ասել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պայմանները «շատ լավ են, վերաբերմունքը՝ ընտիր»: Ի դեպ, այսօր նրա 50-ամյակն է, և մարդիկ շնորհավորեցին Պետրոսյանին: «Մեր մասին թող չողբան, լաց լինեն, այլ գործ անեն», -ասել է Պետրոսյանը, որին պատգարակով մոտեցրել են շտապ օգնության մեքենային և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»: Նույն կերպ տեղափոխել են նաև Արամ Մանուկյանին՝ Պավել Մանուկյանի որդուն: Իր որպիսության մասին հարցերին նա կարողացավ պատասխանել, որ լավ է: Ավելացրեց, թե իրենց պայքարը չի ավարտվել: «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշտո Պետրոսյանը օգոստոսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել էին և հենակների օգնությամբ կարողացել էին մի քանի քայլ կատարել: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |