ՀՀ-ում լայն սպառում ունեցող դեղերի գները մոտ 6%-ով նվազել են![]() 5 սեպտեմբերի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը սեպտեմբերի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, դեղերի մանրածախ գների համեմատությամբ` թվով 54 լայն սպառում ունեցող դեղի գները, ընդհանուր առմամբ, նվազել են` 6.06%-ով, որից 30 դեղի գները նվազել են 7.08%-ով (հակաբիոտիկ, հորմոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտ, ուղեղի արյան շրջանառությունը կարգավորող դեղեր), իսկ 24 դեղի գները բարձրացել են 1.02%-ով (մրսածության, հակագերճնշումային, ցավազրկող, դեղեր, վիտամիններ, պրոբիոտիկներ): 2015-ի նոյեմբերի 13-ին դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը ևս մեկ անգամ դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց վերանայել ներմուծվող դեղերի գները: Նա շեշտել է, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի նաև դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը: Մուրադյանը հանձնարարել է ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչությանը, ինչպես նաև Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին շարունակել դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները և ամփոփել արդյունքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |