Ստամբուլի հայերն ու հույները դուրս կգան երթի. Հիշատակելու են 1955-ի դեպքերում զոհվածներին![]() 5 սեպտեմբերի 2016 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի կունենա երթ՝ նվիրված 1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ զոհված հույների և հայերի հիշատակին, հայտնում է Tert.am-ը «Ակօս»-ի վրա հղումով: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները: Բազմաթիվ հայեր և հույներ երեկոյան ժամը 18:30-ին կհավաքվեն՝ «Մենք չենք մոռացել» պաստառներ պահելով, գրում է «Ակօս»-ը։ 1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան թուրքական «Իսթանբուլ Էքսպրես» թերթը լույս տեսավ «Մեր նախնիի տունը պայթուցիկով հարձակման է ենթարկվել» գլխավոր վերնագրով: Հոդվածում հեղինակն ահազանգում էր այն մասին, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի տունը, որտեղ ծնվել է Թուրքիայի առաջին նախագահը, պայթեցվել է հույների կողմից: Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն սադրիչ լուրն արդեն իր գործն արել էր: Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի թուրքերն անցան ակտիվ հարձակումների քաղաքների հունական բնակչության դեմ: Այդ ընթացքում տուժեցին նաև բազմաթիվ հայեր և հրեաներ: Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է եղել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |