Ըմբիշ Միհրան Հարությունյանը վիրահատվելու է Գերմանիայում![]() 5 սեպտեմբերի 2016 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ ստացած չեմպիոն Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում: «Ինչպես գիտեք, Միհրան Հարությունյանը լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր վրա է վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: Վիրահատությունը կանեն Գերմանիայում: Արդեն պայմանավորվածություն կա»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն: Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտումզրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է: Կարդացեք նաև՝ ՀԱՕԿ-ը պատրաստվում է բողոքարկել ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |