Եվրախորհրդարանի կոմիտեն քվեարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման օգտին![]() 6 սեպտեմբերի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության ու ներքին գործերի կոմիտեն քվեարկել է Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզային ռեժիմի չեղարկման օգտին: ԵՄ հետ Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման օգտին քվեարկել է կոմիտեի 44 անդամ, 5-ը դեմ է եղել: Կոմիտեի անդամները նաև հավանություն են տվել ԵՄ Խորհրդի և Եվրահանձնաժողովի հետ Վրաստանի բանակցություններին, որոնք նախորդում են Եվրամիության կողմից օրենսդրական առաջարկի հաստատմանը: Քաղաքացիական ազատությունների և ներքին գործերի կոմիտեն գլխավոր դերակատարությունն ունի Եվրախորհրդարանում: Այժմ կոմիտեի որոշումը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում, և վերջում, այն պետք է հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցով զեկուցող Մարիա Գաբրիելը հորդորել է Եվրախորհրդարանի կոմիտեին չեղարկել վիզաներն ուկրաինացիների համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |