ԵԽԽՎ առաքելությունը կհետևի Ադրբեջանում կայանալիք սահմանադրական հանրաքվեին![]() 6 սեպտեմբերի 2016 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն, առաքելություն կգործուղի Ադրբեջանում կայանալիք հանրաքվեն գնահատելու համար: ԵԽԽՎ պատվիրակությունը 7 անդամ կունենա, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Որոշումն ընդունվել է Փարիզում կայացած բյուրոյի նիստի ժամանակ: Նիստում նաև որոշվել է դիմել Վենետիկի հանձնաժողովին` Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացման նախագծի կապակցությամբ: Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար: 2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |