ԱՊՀ-ից ավելի քան 5000 մարդ է հետախուզվում ահաբեկչության կասկածանքով![]() 6 սեպտեմբերի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը հետախուզում է ավելի քան 5000 մարդու, որոնք կապված են ահաբեկչական և ծայրահեղական գործունեության հետ: Այդ մասին է հայտնել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը: Ըստ նրա, կենտրոնում ստեղծված տվյալների շտեմարանը ներառում է ահաբեկչական բնույթի հանցագործությունների համար միջազգային հետախուզման մեջ գտնվող անձնաց տվյալները: «Այսօրվա դրությամբ ԱՊՀ շրջանակում ավելի քան 5000 մարդ է հետախուզվում, որոնք կապ ունեն ահաբեկչության հետ: Վերջին շրջանում, կենտրոնը տեղեկություններ է ստացել այդպիսի ավելի քան 1200 անձի գտնվելու վայրի մասին»,-ասել է Նովիկովը ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որն անցել է Պետերբուրգում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ Նովիկովը հայտարարել էր, որ հետախուզվող անձանց թվի աճը կապված է ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության հետ, որոնք մասնակցում են մարտական գործողություններին Սիրիայում և Իրաքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |