Խամենեի. Սաուդացիները Հաջի ընթացքում հրմշտոցի ժամանակ ուխտավորների են սպանել 6 սեպտեմբերի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի իշխանությունները 2015-ի Հաջի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ սպանել են մուսուլման ուխտավորներին: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: Նրա խոսքով, սաուդյան իշխանությունները հրմշտոցի հետևանքով վիրավորվածներին փակի տակ են պահել մահացածների հետ նույն վայրում, The Guardian-ին հղումով գրում է Tert.am-ը: «Անսիրտ ու մարդասպան սաուդացիները մահացածների հետ նույն կոնտեյներներում են փակել վիրավորներին՝ վերջիններիս բուժօգնություն տրամադրելու փոխարեն: Նրանք սպանել են նրանց»,- ասվում է հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքի հայտարարությունում: Մինչդեռ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և համատեղությամբ նաև ներքին գործերի նախարար Մուհամադ բին Նայեֆը նշել է, որ Իրանը փորձում է քաղաքականացնել հաջը: Նա նաև հավելել է, որ 2016-ին Իրանը որոշել է իր քաղաքացիներին թույլ չտալ մասնակցել ուրբաթ մեկնարկելիք ուխտագնացությանը: 2015թ. սեպտեմբերին ամենամյա հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է 2.426 ուխտագնաց, որից 464-ը՝ իրանցիներ: Պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածի համար մեղադրել է «ուխատգնացության մասնակիցների անվտանգության մասին չմտածող սաուդյան իշխանություններին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |