Անկարան «կոշտ քննադատության է» ենթարկել Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման համար30 ապրիլի 2007 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Անկարան «կոշտ քննադատության է» ենթարկել Կանադային Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հայտարարելով, որ այն «անթույլատրելի, անարդար եւ բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի է»: Չնայած թուրքական կառավարության «նախազգուշացմանը», Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը 2007 թվականի ապրիլի 24-ի իր ելույթում ճանաչել է Հայոց ցեղասպանությունն, այդ օրը հայտարարելով Հիշատակի օր: «Մենք անթույլատրելի, անարդար եւ բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի ենք համարում Կանադայի վարչապետի հայտարարությունը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն համարում է, որ «տվյալ ճանաչումը չի նպաստի բարեկամական հարաբերություններին Թուրքիայի եւ Կանադայի միջեւ եւ չի նպաստի հարաբերությունների նորմալացմանը երկու հարեւան երկրների` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»: «Մենք գտնում ենք, որ Ս.Հարփերը շարունակում է մոլորության մեջ գտնվել` իրավասու կանադացի պատմաբաններին 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու կոչ անելու փոխարեն»,-ընդգծվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն «նախազգուշացրել» էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին, որ ապրիլի 24-ին նա հանդես չգա հայտարարությամբ, որտեղ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են անվանվում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |