Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցումն ավարտական փուլում է 6 սեպտեմբերի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածք: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել առաջին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքը և արդյունքները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ գործընթացն ավարտական փուլում է. իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով կենտրոնի հագեցման, ինչպես նաև արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ ավարտվել է նաև Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, և մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման և սարքավորումների գնման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կենտրոնի ստեղծումը կարևոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար և հանձնարարել պատասխանատուներին հետևողական լինել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետում իրականացնելու հարցում: Կառավարությունում նաև տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները և հետագա քայլերը: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, Ճառագայթային բուժման և Քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության և ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |