«Էրեբունի-Երևան 2750» շատրվանին հարող պուրակը լուսավորվել է

«Էրեբունի-Երևան 2750» շատրվանին հարող պուրակը լուսավորվել է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրին հարող պուրակը, որը հիմնադրման օրվանից երբևէ չի ունեցել լուսավորության համակարգ, ապահովվել է արտաքին լուսավորութամբ:

Աշխատանքների շրջանակում տարածքում տեղադրվել է 4.5 մ բարձրությամբ թուջե հենասյուներ՝ 40 ձևավոր լուսատուով: Հանրապետության հրապարակի շարունակությունը հանդիսացող պուրակի լուսավորությունը կատարվել է տեղանքին համահունչ՝ միասնական ոճով, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Այդ վայրում ևս արտաքին լուսավորության համակարգի սնուցման հաղորդալարերը, ինչպես վերջին տարիներին իրականացվող համանման աշխատանքների դեպքում, անցկացվել են ստորգետնյա եղանակով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---