ԱՄՆ դեսպանատունը վերանորոգել է Դավթաշենի մանկապարտեզը՝ հատկացնելով $285.000

ԱՄՆ դեսպանատունը վերանորոգել է Դավթաշենի մանկապարտեզը՝ հատկացնելով $285.000

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացված ծրագրի շրջանակում 2016-ին Դավթաշենի թիվ 59-ը մանկապարտեզը ավելի շատ երեխաներ է ընդունել ու ավելի լավ պայմաններ է ապահովում նրանց համար:

Մանկապարտեզում ավարտվեցին վերանորոգման աշխատանքները, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Այս աշխատանքների համար հատկացվել էր 285.000 դոլար:

2009թ.-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանում իրականացվել են վերանորոգման 26 ծրագրեր՝ ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

«Երեխաներին անհրաժեշտ է ապահով ու հյուրընկալ միջավայր և կարծում եմ այս վերանորոգման շնորհիվ այստեղ նրանց համար դա ապահովված է», - սեպտեմբերի 6-ին ժապավենը կտրելու հանդիսավոր արարողության ժամանակ ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Միջոցառմանը ներկա էին, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Դավթաշեն համայնքի պաշտոնատար անձինք:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել են նախկինում չգործածվող մի քանի սենյակներ ու մանկապարտեզի սանհանգույցները: Շինարարական աշխատանքներն ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վերահսկողության ներքո իրականացվել են ՍԵՍԿՈ ընկերության կողմից: Վերանորոգման շնորհիվ մանկապարտեզը կարողացավ իր դռները բացել հերթում սպասող մոտ 100 երեխայի համար և որակյալ կրթությունը հասանելի դարձնել ավելի շատ երեխաների համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---