Եվրահանձնաժողովի ղեկավարը հիասթափված է ԵՍՍՄՊ-ում իր մասնակցությունը կասեցնելու մասին որոշմամբ30 ապրիլի 2007 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական երկրները պետք է ինքնուրույն որոշեն իրենց տարածքում ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) տարրեր տեղակայելու մասին հարցը: Այդ մասին է հայտարարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: «Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ երրորդ կողմ իրավունք ունենա վետո դնել այն բանին, ինչ անում է ինքնիշխան պետությունը»: Եվրամիության ցանկացած ինքնիշխան պետություն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել այլ երկրների մասնակցությամբ իր անվտանգության ապահովման համար»,-նշել է Բարոզուն, խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին` Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման հարցում: Բացի այդ, Եվրահանձնաժողովի նախագահը հերթական անգամ ասել է, որ հիասթափված է ԵՍՍՄՊ-ում իր մասնակցությունը կասեցնելու, հնարավոր է նաեւ այդ պայմանագրից դուրս գալու մասին Ռուսաստանի որոշմամբ: Պուտինը, հանդես գալով անցած հինգշաբթի Դաշնային Ժողովին հղած ուղերձով, առաջարկեց մորատորիում հայտարարել ԵՍՍՄՊ-ին Ռուսաստանի մասնակցությանը, մինչեւ որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները չվավերացնեն պայմանագիրը եւ չսկսեն այն կատարել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |