«Սասնա ծռեր»-ի անդամ Նազարյանի խափանման միջոցն անփոփոխ է մնացել 7 սեպտեմբերի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դիմումը: Այս մասին տեղեկացրել է Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նրա խոսքով, Նազարյանն առողջական խնդիրներ ունի։ Փաստաբանի խոսքով, դիպուկահարի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից հետո հեռացվել է իր պաշտպանյալի թոքի մի մասը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Հուլիսի 31-ի առավոտյան Նազարյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օգոստոսի 12-ն նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով՝ պատանդ վերցնելը, շենք-շինություններ զավթելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը և փոխադրելը։ Նազարյանն նույն օրը «Էրեբունի»-ից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |