ԵՄ-ն կարող է ևս 6 ամսով երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները 7 սեպտեմբերի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ գործող պատժամիջոցները ևս 6 ամսով երկարացնելու առաջարկին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ԵՄ-ում իր աղբյուրի վրա հղումով: «Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ուղղված ՌԴ գործողությունների կապակցությամբ ԵՄ սահմանափակիչ միջոցները ևս 6 ամսով երկարացնելու մտադրությունը Խորհրդի մտադրությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, սահմանափակումները ներառում են ակտիվների սառեցում ր ուղևորությունների արգելք: «Սև ցուցակում» ընդգրկված է 146 մարդ և 37 իրավաբանական անձ: Զրուցակիցը նշել է, որ հավանաբար, ցուցակում փոփոխություններ չեն լինի, սակայն, չի բացառել, որ մի շարք դեպքերում կարող են ուղղումներ լինել: Պատժամիջոցները պաշտոնապես կերկարացվեն ԵՄ Խորհրդում հաստատեվլուց հետո: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Ընթերցեք նաև. ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ցուցակը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |