Թուրքական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ` Գյուլենի արտահանձնումը քննարկելու![]() 7 սեպտեմբերի 2016 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամներից կազմված պատվիրակությունը այցելել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: 4-օրյա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ամերիկացի կոնգրեսականների և հասարակական մի շարք գործիչների հետ: Հանդիպումների օրակարգում է լինելու իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, ինչպես նաևթուրք-ամերիկյան հարաբերությունները, սիրիական ճգնաժամը,թուրքական Anadolu գործակալությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը: Պատվիրակության մեջ են ընգրկվել «Թուրք-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամության խմբի» նախագահ Ալի Սարըքայան, պատգամավորներ Ռավզա Քավաքչը Քանը, Սենա Նուր Չելիքը, Էմինե Նուր Գունայը և այլոք: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Կարդացեք նաև՝ Չավուշօղլուն Քերիի հետ քննարկել է Գյուլենի արտահանձնման հարցը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |