Մոսկվայում բացվել է Ջիգարխանյանի թատրոնի փոքր բեմը![]() 7 սեպտեմբերի 2016 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում վերակառուցումից հետո բացվել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնի փոքր բեմը: Քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին հայտնել է, որ դահլիճն ունի հանդիսատեսի համար նախատեսված 92 տեղ, քաղաքային լուրերի «Մոսկվա» պորտալին հղումով գրում է Panorama.am-ը: Թատրոնի 21-րդ թատերաշրջանի բացումը տեղի կունենա հենց այդ բեմում: Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսորԱրմեն Ջիգարխանյանը 1996-ին իր կուրսի հիմքով ստեղծում է իր ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։ Իր թատրոնի բեմում Ջիգարխանյանը խաղացել է Խ. Պինտերի «Վերադարձ տուն» և Ս. Բեկկետի «Կրեպի վերջին ժապավենը» բեմադրություններում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |