Վրաստանում օդային տաքսիներ կգործեն![]() 7 սեպտեմբերի 2016 - 18:51 AMT PanARMENIAN.Net - 2016-ի նոյեմբերից Վրաստանում կսկսեն գործել օդային տաքսիներ: Adjara Group ընկերությունն այս պահին սպասում է թռիչքների իրականացման լիցենզիաների տրամադրմանը: Ընկերության զարգացման գծով տնօրեն Օտո Բերիշվիլին հայտնել է, որ այս պահին ընկերությունը զբաղված է երթուղիների և գնային քաղաքականության մշակմամբ: Ենթադրվում է, որ օդաչուներն առաջին թռիչքները կիրականացնեն նոյեմբերի 15-ին, Apsny.ge-ին հղումով գրում է Panorama.am-ը: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ օդային տրանսպորտի պահանջարկ Վրաստանում կա, այն գնալով կաճի: Ինքանթիռները ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ից: 8 տեղանոց օդանավերը պատրաստված են Beech Aircraft ընկերության կողմից: Օդային տաքսին կգործի «Ավիատոր» բրենդի ներքո, այն չվերթներ կիրականացնի Թբիլիսիից դեպի Կազբեկ, Բաթումի, Սվանեթ ու Վրաստանի այլ շրջաններ, որտեղ վայրէջքի համար նախատեսված հարթակներ կան: Ուղևորները կարող են թռիչքից 15 րոպե առաջ ներկայանալ, գրանցվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |