The Washington Post. Սիրիայի հարցով Վաշինգտոնի «վերջին առաջարկը» Մոսկվային

The Washington Post. Սիրիայի հարցով Վաշինգտոնի  «վերջին առաջարկը» Մոսկվային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Ռուսաստանին «վերջին առաջարկն» է արել սիրիական համաձայնության ձեռքբերման վերաբերյալ, գրում է The Washington Post-ը, հայտնում է Tert.am-ը:

Բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայից պատասխան է ակնկալում առաջիկա օրերին:

Հաղորդվում է, որ համաձայնությունը ենթադրում է ողջ Սիրիայի տարածքում հրադադարի հաստատում, մարդասիրական միջանցքի ապահովում, սիրիական ավիացիայի թռիչքների դադարեցում, ինչպես նաև համատեղ ռուս-ամերիկյան օդային արշավ ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:

Լրատվամիջոցը չի նշում, թե որն է Վաշինգտոնի այլընտրանքային ծրագիրը ռուս գործընկերների հետ համաձայնության ձեռքբերման ձախողման դեպքում:

Չինաստանում «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը: Քննարկումների հիմնական թեման եղել է Սիրիան:

Հուլիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռուսաստանին նոր համաձայնագիր կնքել Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական պայքարի վերաբերյալ, որը «կխորացներ ռազմական գործակցությունը երկու երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում»: Փոխարենը Ռուսաստանը պետք է համոզեր Ասադի կառավարությանը դադարեցնել ապստամբների ռմբակոծությունները, որոնց սատարում է ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---