Ջորջ Բուշը վետո է դրել Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման վերաբերյալ օրինագծին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը վետո է դրել Կոնգրեսի օրինագծին, որն Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ֆինանսավորումը կապում է այդ արաբական երկրից ամերիկյան զորքերի դուրս բերման վերջնաժամկետի հետ: Կոնգրեսը համաձայնվել է հավանության արժանացնել շուրջ 100 մլրդ դոլար կազմող ռազմական գործողությունների լրացուցիչ բյուջեն այն պայմանով, որ ԱՄՆ բանակի մարտական զորամասերը կլքեն Իրաքն արդեն այս տարի: Ելույթ ունենալով Ֆլորիդայում ԱՄՆ բանակի Գլխավոր շտաբի այցելության ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրաքից զորքերի վաղաժամ դուրս բերումը երկիրը կվերածի «քաոսի կաթսայի»: «Հաջողությունն Իրաքում չափազանց կարեւոր է ամենուրեք մարդկանց անվտանգությունն ապահովելու առումով»,-ընդգծել է նա: Անցյալ շաբաթ սենատը 51 ձայնով 46-ի դեմ հավանություն տվեց օրինագծին, որով զորքերի դուրս բերումը պետք է սկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին եւ ավարտվի մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը: Չորեքշաբթի Ջ.Բուշը կհանդիպի Կոնգրեսի ղեկավարների հետ Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան զորքերի ֆինանսավորման հարցում փոխզիջման հասնելու նպատակով, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---