Իսրայելը գրոհել է սիրիական բանակի դիրքերը Գոլանի բարձունքում 8 սեպտեմբերի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն սեպտեմբերի 4-ից հետո արդեն երկրորդ անգամ գրոհել է սիրիական բանակի դիրքերը Գոլանի բարձունքում` զոհեր և տուժածներ չկան, հայտնել է Reuters-ը Իսրայելի բանակի ներկայացուցչի վրա հղումով: Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի ԶՈւ ականանետներին Սիրիայի հյուսիսում` Գոլանի բարձունքի այդ երկրին պատկանող հյուսիսային հատվածում»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ իսրայելյան զորքերը գրոհել էին սիրիական հրետանու դիրքերը` սիրիացիների կողմից Իսրայելին պատկանող Գոլանի բարձունքները ականատերով գնդակոծելուց հետո: Զինվորականները դա համարել են ոտնձգություն Իսրայելի ինքնիշխանության դեմ և հայտարարել, որ կշարունակեն գործողություններն ուղղված երկրի անվտանգության ապահովմանը: Հարվածների նախորդ «փոխանակումը» գրանցվել էր օգոստոսի 22-ին, երբ Իսրայելը ավիացիան օդ բարձրացրեց ականանետային գնդակոծությունից հետո, որը, սակայն, պատահական բնույթ էր կրում Սիրիայում ներքին մարտերի հետևանքով: Իսրայելցի զինվորականների տվյալներով, 80-կիլոմետրանոց սահմանին Դամասկոսի զորքերից բացի կռվում են մոտ 50 տարբեր խմբավորման զինյալներ, այդ թվում ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |