Ռեջեթ Էրդողանը կոչ է արել փոխել Թուրքիայի Սահմանադրությունը 2 մայիսի 2007 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է երկրի խորհրդարանին` առաջարկելով արտահերթ ընտրություններ անցկեցնել հունիսի 24-ին: Հեռուստաուղերձով ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Էրդողանը, ով կոչ է արել փոփոխել երկրի սահամանդրությունը, որպեսզի նախագահին ընտրի ժողովուրդը, այլ ոչ թե խորհրդարանը:Նա առաջինն է հանդես եկել հունիսի 24-ին համազգային ընտրություններ անցկացնելու առաջարկով, որոնք ծրագրված են նոյեմբերի 4-ին: Բացի այդ, վարչապետն առաջարկել է խորհրդարան ընտրել ոչ թե հինգ, այլ չորս տարով, իսկ նախագահին յոթ տարով, այլ ոչ թե` հինգ, սակայն, միեւնույն ժամանակ, սահամանփակել նախագահի պաշտոնավարությունը ոչ թե մեկ, այլ երկու ժամկետներով: Ավելի վաղ Թուրքիայի Սահմանդրական դատարանը չեղյալ էր համարել նախագահական ընտրությունների առաջին փուլը, այդպիսով նաեւ չեղյալ համարելով Արդարության կուսակցության առաջադրած թեկնածու, ներկայիս արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հաղթանակը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |