Ուզբեկստանում նախագահի պաշտոնակատար են նշանակել![]() 8 սեպտեմբերի 2016 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիյաևը նշանակվել է երկրի նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար: Նշանակումը կատարվել է սեպտեմբերի 8-ին ուզբեկական խորհրդարանի (Մաժիլիսի) Օրենսդիր պալատի և Սենատի համատեղ նիստում, հայտնում է Ինտերֆաքսը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: Այդ մասին ասվում է երկրի խորհրդարանի և կառավարության հաղորդագրության մեջ: Նրան հուղարկավորել են սեպտեմբերի 3-ին Սամարղանդում: Թաղման պետական հանձնաժողովը գլխավորում էր Միրզիյաևը: Միրզիյաևը ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2003-ին: 2015-ի հունվարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա կրկին հաստատվեց կառավարության ղեկավարի պաշտոնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |