Բաքուն եւս մեկ բողոքի հայտագիր է հղել ՌԴ ԱԳՆ-ին 2 մայիսի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նրան բողոքի հայտագիր է հանձնել: Ինչպես հայտնել է արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը, հայտագիրը կապված է «Ռուսաստանում լույս տեսած հանրագիտարանում պատմական փաստերի խեղաթյուրման հետ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ներկայացնելու» հետ: Ռուսական կողմից պահանջել են ներողություն հայտնել, եւ ողջ տպաքանակը հանել վաճառքից: Իր հերթին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան մամլո քարտուղար Ստեփան Ռիբալկոն ասել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը եւ բողոքի հայտագիրը կհանձնվեն Ռուսաստանի ԱԳՆ-ին, հաղորդում է Turan-ը:Սա վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն երկրորդ հայտագիրն է, որ հանձնվել է ռուս դեսպանին: Առաջին հայտագրում հայտնվում է « Ռուսական հեռուստատեսության «Վեստի» հաղորդման մեջ պատմական փաստերի խեղաթյուրման անթույլատրելիության մասին` Նախիջեւանի Ադրբնեջանին պատկանալեւ հարցում»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |