ՀՀ-ն 2016-ի առաջին կիսամյակն ամփոփել է 2,8 % տնտեսական աճով. Դա լավագույն ցուցանիշն է ԵՏՄ-ում 8 սեպտեմբերի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2016-ի առաջին կիսամյակն ամփոփել է 2,8 % տնտեսական աճով: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ԵՏՄ երկրների շրջանում: Ինչպես վկայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքի տվյալները, Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 4,2 մլրդ դոլար, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով, հանրապետության տնտեսական աճը առաջին եռամսյակում կազմել է 4,5 տոկոս, իսկ երկրորդ կիսամյակում դանդաղել է և կազմել 1,5 տոկոս: Պետական բյուջեի համաձայն, 2016-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով: ԵՏՀ-ի տվյալներով, հունվար-հունիս ամիսներին տնտեսական աճ գրանցվել է միայն Հայաստանում և Ղազախստանում: Այդպես, Ղազախստանի ՀՆԱ-ի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 0,1 տոկոս, իսկ Ռուսաստանում, Բելառուսում և Ղրղըզստանում գրանցվել է համապատասխանաբար 0,9, 2,5, 2,3 տոկոսանոց անկում: Ընդհանուր առմամբ, 2016-ի հունվար-հունիս ամիսներին, 2015 թ. համարժեք ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ-ում ՀՆԱ-ի աճը նվազել է 0,8 տոկոսով: ՎԶԵԲ-ի կանխատեսման համաձայն, Հայաստանում 2016-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 2,6 տոկոս, Ղազախստանում` 0,2 տոկոս, Ղրղըզստանում` 1,5 տոկոս, իսկ Ռուսաստանում և Բելառուսում կանխատեսվում է հանապատասխանաբար 1 և 1,9 տոկոսանոց անկում: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. մայիսի 24-ին և ուժի մեջ մտել 2015 թ. ոհւնվարի 1-ից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |