Վարդանյան. ՀՅԴ-ն կպահպանի նախարարական պորտֆելները 8 սեպտեմբերի 2016 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Նոր վարչապետը պետք է կարողանա է՛լ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է ներկայացրել: Ըստ Վարդանյանի, նոր վարչապետի պաշտոնն, ամենայն հավանականությամբ, կստանձնի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Նոր մոտեցումներ, նոր որակ անհրաժեշտ է։ Արդեն 90-99 տոկոսով նշանակվելիք նոր վարչապետին՝ պարոն Կարապետյանին մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և լուծելու ընդունակ և լավ կազմակերպիչ՝ իր նախորդ աշխատանքային փորձառությամբ։ Հուսով ենք, որ նա՝ նոր վարչապետը, կկարողանա է՛լ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել», - ասել է Վարդանյանը: Աղվան Վարդանյանը հայտարարել է նաև, որ ՀՅԴ-ն, հավանաբար, կպահպանի իր նախարարական պորտֆելները նոր կառավարությունում այն չափով, որով ներկայացված էր կառավարության նախկին կազմում: «Մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանն իր ելույթում: Ընթերցեք նաև. Հովիկ Աբրահամյան, թվապատում Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |