Գերմանացի պատգամավորներին թույլատրել են այցելել «Ինջիրլիք» 8 սեպտեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան թույլատրել է գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք»: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է, թե իչու են երկրի իշխանությունները նման թույլտվություն տվել: Նա ասել է, թե ԳԴՀ-ն կատարել է Թուրքիայի պայմանը` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը իրավաբանորեն պարտավորեցնող չէ: «Մենք պայման էինք դրել ԳԴՀ-ի առջև: Գերմանիան կատարեց այն, հայտարարելով, որ ընդունված բանաձևը ոչ մի իրավաբանական ուժ չունի: Այդպիսով «ցեղասպանություն» արտահայտությունն իրավական է, ոչ թե քաղաքական: Եվ դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում: Այս առումով Գերմանիան արդարացրել է մեր սպասելիքներն»,-ասել է Չավուշօղլուն: «Նրանք տեսան, որ մենք կարող ենք անել, ինչ կամենանք և… որ իրենք չեն կարող այդպես վարվել Թուրքիայի հետ»,-ասել է նախարարը: Ավելի վաղ հայտարավել էր, որ Անգելա Մերկելը մտադիր չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից: Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Ընթերցեք նաև. Գերմանիան €58 մլն կներդնի թուրքական «Ինջիրլիքի» զարգացման համար Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |