ՀՀ-ն ՄԱԿ համար դաշտային հոսպիտալ ու ինքնաշեն պայթուցիկների վնասազերծման ստորաբաժանում կստեղծի![]() 8 սեպտեմբերի 2016 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հյուրընկալած այս հանդիպումը հանդիսանում է 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով գագաթաժողովի շարունակությունը: Լոնդոնյան հանդիպման նպատակն է ամփոփել գագաթաժողովի ընթացքում նախորդ տարի ստանձնած հանձնառությունների շրջանակներում կատարված աշխատանքն ու արձանագրել նոր հանձնառություններ: Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն էր ստանձնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում տեղակայելու նպատակով կազմավորել լրացուցիչ կարողություններ՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման ստորաբաժանում: Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը երկկողմ հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների գործընկերների հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |