Աշոտյան. ՀՀԿ-ն երաշխավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար![]() 8 սեպտեմբերի 2016 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երաշխավորել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար: Այդ մասին է հայտարարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության գործադիր մարմնի ու խորհրդի նիստից հետո ասուլիսի ընթացքում: «Անսալով նաև հանրային, քաղաքական և այլ ոլորտներից եկող ազդակներին որոշում է կայացվել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ», - ասել է նա: Նա նշել է, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունը միաձայն է առաջադրվել: Թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱԺ-ում: Կարապետյանի թեկնածության ընտրության ժամանակ, ըստ Աշոտյանի, հաշվի են առնվել, մասնավորապես, «բնավորության համապատասխան մի շարք գծեր, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները»: Պատասխանելով հարցին, արդյոք կար Կարապետյանի ընտրության հարցում ռուսական գործոնի ազդեցություն, Աշոտյանը հորդորել է արտաքին քաղաքական դրդապատճառներ նոր վարչապետի թեկնածությունում չփնտրել: Կառավարության այլ փոփոխություններ ԳՄ նիստի ընթացքում չեն քննարկվել: Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում: 1986թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1989թ. դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու, իսկ 2010թ.` տնտեսական գիտությունների դոկտոր: Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001թ.-ից մինչև 2010 թվականը: Մինչ այդ նա եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար և «Հայէներգո» ընկերության գլխավոր տնօրեն: Կարեն Կարապետյանն ամուսնացած է, ունի երեք երեխա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |