Իսլամիզմի, սեկուլյարիզմի եւ այլ «իզմերի» հակամարտությունները Թուրքիայում հեռու են կարգավորումից

PanARMENIAN.Net - «Ես չեմ հանդիսանում Եվրամիություն Թուրքիայի ընդունելության հանձնաժողովի անդամ, սակայն կարծում եմ, որ Թուրքիան եւս մեկ ճգնաժամով կանցնի: Ես շատ գոհ կլինեմ, եթե Թուրքիան մտնի ԵՄ երկրների շարքը, որոնց համար հիմնական սկզբունքներից մեկը հանդուրժողականությունն է»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի (TARC) նախկին համանախագահ, ամերիկացի փորձագետ Վան Գրիգորյանը: Սակայն, նրա խոսքերով, պետք է պատրաստ լինել ռիսկի, եթե դա տեղի չունենա: «Օրինակ, համակրանքի այն դրեսւերումներին, որոնք եղան Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ, մի շարք ահավոր իրադարձություններ հետեւեցին: Թուրքական քաղաքականությունը Իրաքի անկայուն ապագայի եւ այլ տարածաշրջանային զարգացումների նկատմամբ պետք է նկատի առնվի: Նրանց համար, ովքեր ապրում է Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս ավելի այնքան լավ կլինի, որքան մոտ է Թուրքիան մարդու իրավունքների, կրոնական հանդուրժողականության հարգանքին, իր անցյալի ընդունմանն ու լավ կառավարմանը` լինելով կամ իսլամիստական երկիր, կամ ԵՄ անդամ»,- ընդգծել է ամերիկացի փորձագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---