Գրեմմիի մրցանակակիր Ջոս Սթոունը մենահամերգ կտա Երևանում![]() 9 սեպտեմբերի 2016 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Yerevan Jazz Fest ամենամյա փառատոնի շրջանակում հոկտեմբերի 16-ին Գրեմմիի մրցանակակիր Ջոս Սթոունը մենահամերգ կտա Երևանում: Կազմակերպիչն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո» փրոդաքշնը: Համերգը կկայանա ՄՀՀ-ի համերգային դահլիճում հոկտեմբերի 16 ին ՝ ժամը 19:00-ին: Ջոս Սթոունը բրիտանացի սոուլ/ R&B երգչուհի է: Իսկական անունը՝ Ջոսելին Իվ Սթոքեր, ծնվել է 1987 թ. ապրիլի 11-ին Անգլիայում: Նա հանրահայտ դարձավ 2003-ի վերջին, երբ թողարկեց իր առաջին մուլտիպլատինե ալբոմը՝ The Soul Sessions: Նրա երկրորդ՝ Mind, Body & Soul ալբոմը ևս մուլտիպլատինե դարձավ: Երկու ալբոմն էլ առաջադրվեց Գրեմիի 2005 մրցանակաբաշխությանը, իսկ ինքը երգչուհին նոմինացվեց «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում: Ընդհանուր առմամբ Սթոունն ավելի քան 10 մլն ալբոմ է վաճառել ամբողջ աշխարհում, Brit Awards-ի կրկնակի դափնեկիր է, արժանացել է Գրեմիի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |