Պայթյուն սիրիական Ջարաբլուսում. Կան զոհեր 9 սեպտեմբերի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 5 մարդ է զոհվել սիրիական Ջարաբլուսում պայթյունի հետևանքով, որը սահմանակից է Թուրքիային: Եվս 12 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Reusters գործակալությունը անվտանգության մարմիններում և բուժանձնակազմում սեփական աղբյուրների վրա հղումով: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Հալեպի խնդիրը: Երկուստեք կարևորվել է Հալեպում հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |