ՆԱՏՕ-ն հզորացրել է իր ներկայությունը Թուրքիայում ՌՕՈւ և ՀՕՊ մասով 9 սեպտեմբերի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հզորացրել է իր ներկայությունը Թուրքիայում: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը, որն այցով գտնվում է Թուրքիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա նշել է, որ ավելացրել է ներկայությունն այդ երկրում ՌՕՈւ և ՀՕՊ մասով: Ըստ նրա, հեղաշրջման փորձը չի անդրադառնա ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության վրա: «Թուրքիան մեզ համար շատ կարևոր դաշնակից է, հատկապես Մերձավոր Արևելքում: Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին: Նրա բանակը հեղաշրջման փորձից հետո, հավանաբար, որոշակի դժվարություններ կունենա, սակայն Թուրքիան շարունակում է կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում»,-ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման առնչությամբ: «Ուրախ եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվում են: Ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո մեր գործընկերներից շատերը մասնակցել են Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնմանը: Լարվածությունը նահանջում է, դա լավ է Թուրքիայի համար և դաշնակիցների համար: Անվտանգության ապահովման հետ կապված բարդությունները տարածաշրջանում պահպանվում են: Սակայն, դա կարևոր ու դրական քայլ է, մեր բանակցությունները, ինչպես նաև երկխոսությունը Թուրքիայի ու ՌԴ հետ շարունակվում են»,-ասել է Ստոլտենբերգը NTV ալիքի եթերում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսիում ընթացող «Եվրոպայի փոփոխական աշխարհառազմավարական լանդշաֆտը» խորագրով խորհրադաժողովում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ բացառապես քաղաքական երկխոսություն է վարում` այլ ուղղություններ համագործակցության համար չկան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |