Սարկոզի. Եթե ինձ ընտրեն Ֆրանսիայի նախագահ, Թուրքիան իմ օրոք չի անդամակցի ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածուներ Նիկոլյա Սարկոզին եւ Սեգոլեն Ռուայալը հակառակ հայացքներ ունեն Եվրամիության հետագա ընդլայնման եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: «Եվրամիության հետագա ընդլայնումն անհնար է առանց նրա ինստիտուտների նախնական բարեփոխման: Անվերջ ընդլայնումը քաղաքական Եվրոպայի մահն է: Եթե ինձ նախագահ ընտրեն, Թուրքիան իմ օրոք չի անդամակցի ԵՄ-ին: Թուրքիան գտնվում է Փոքր Ասիայում եւ դրանով ամեն ինչ ասված է»,-հայտարարել է Սարկոզին Սեգոլյան Ռուայալի հետ մայիսի 2-ին կայացած բանավեճում:



Սեգոլեն Ռուայալը որդեգրել է ավելի փոխզիջումային դիրքորոշում: Նրա կարծիքով, Թուրքիայի հարցում առայժմ հարկավոր է դադար տալ, սակայն պետք է չէ լիովին մերժել Եվրամիությանն այդ երկրի անդամակցության հնարավորությունը:



«Եթե Թուրքիան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, ապա հեռանկարում նա կարող է դառնալ Եվրամիության անդամ»,-ասել է սոցիալիստ Ռուայալը` հավելելով, որ սատարում է այն գաղափարին, որի համաձայն ցանկացած նոր առաջարկ ԵՄ-ի հետագա ընդլայնման մասին Ֆրանսիայում պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---