Ուրուգվայի փոխնախագահ. Սատարում ենք ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը![]() 9 սեպտեմբերի 2016 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի հետ: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Միքայել Մանուկյանը: Կողմերն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ադրբեջանը պետք է հարգի արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման սկզբունքը: Բանակցային գործընթացում միակ խոչընդոտ ստեղծողն Ադրբեջանն է, որը դրսևորում է անթույլատրելի վարքագիծ»: Հայկական պատվիրակության անդամներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանն էլ ընդգծել են, որ Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսության: Ռաուլ Սենդիկն իր հերթին նշել է, որ Ուրուգվայը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և դեմ է հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձի, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն էր, որը, 1965 թվականին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ցրեց թուրքական ժխտողականության խավարը: «Մենք պետք է միասնաբար պայքարենք ընդդեմ թուրքական ժխտողականության: Թուրքիան ի վերջո պետք է առերեսվի սեփական պատմությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Ուրուգվայի փոխնախագահ Ռաուլ Սենդիկն իր հերթին կարևորել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը: Երկուստեք նշվել է, որ չնայած մեծ հեռավորությանը՝ Հայաստանն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |