ՀԽ. Համաներումը կտարածվի հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա![]() 9 սեպտեմբերի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել է Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաև հուլիսյան դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա: Խորհրդից հայտնում են, որ հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել և կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |