ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի որոշումը վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունել է Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության որոշումը հունիսին վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու եւ այդպիսով երկրում ահագնացող քաղաքական ճգնաժամը կասեցնելու մասին: Ընդ որում Եվրահանձնաժողովը զգուշացրել է Թուրքիային, որ ԵՄ-ին անդամակցելու նրա շանսերը կնվազեն, եթե նա չկարողանա երաշխավորել քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը երկրում: Անցյալ շաբաթ ԵՄ-ն կոչ էր արել թուրք զինվորականներին ձեռնպահ մնալ քաղաքականությանը միջամտելուց: Թուրքական բանակը հասկացրեց, որ չի համաձայնվի նախագահի պաշտոնում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության թեկնածու, ներկայիս արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի ընտրությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---