Արցախի Արիավան նոր գյուղում 50 ընտանիք կապրի 9 սեպտեմբերի 2016 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Արցախի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արիավան գյուղը պաշտոնապես սկսել է ապրել կենսունակ համայնքային կյանքով: Նոր գյուղում բնակարան է ստացել 25 ընտանիք, իսկ 25 ընտանիք ևս տուն կստանան մինչև տարեվերջ: Համայնքի պաշտոնական բացման արարողությունը տեղի էր ունեցավ սեպտեմբերի 3-ին:Հյուրերի շարքում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու վարչապետ Արա Հարությունյանը, ինչպես նաև Արիավան համայնքի բնակիչները: Միջոցառման ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր օրհնությունը տվեց ընտանիքներին ու նոր բնակիչներին: Արիավանի շինարարությունը մեկնարկել է 2014թ-ին ARI ընկերությունների խմբի ներդրումների ու ԼՂՀ կառավարության միջև համագործակցության շնորհիվ: Համայնքը տարածվում է Աղավնու գետի ափերին: Բաղկացած է 50 առանձնատնից՝ լիովին ապահովված ջրամատակարարմամբ ու էլեկտրաէներգիայով: Գտնվելով Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական կենսական հանգույց հանդիսացող Քաշաթաղի շրջանում՝ այն գյուղական կայուն համայնք դառնալու ներուժ ունի ՝ իր բերրի հողատարածքների ու ջանասեր բնակչության շնորհիվ: ARI-ն ձեռնամուխ է եղել Քաշաթաղ ու Նոր Շահումյան շրջանների վերականգնմանը՝ վերաբնակեցման, ինչպես նաև գյուղատնտեսական ու բնակարանային նախագծերում ներդրումներ կատարելով: Համայնքաշինության ոլորտում վեցամյա գործունեության ընթացքում ARI-ն ամուր կապեր է հաստատել տեղի կառավարական մարմինների հետ՝ սփյուռքահայերին հնարավորություն ընձեռելով վերահաստատել հայրենիքի հետ կապը, իսկ կարիքավոր գյուղացիներին ապահովելով աշխատանքով ու ապաստանով:
«Արիավանի կառուցման գործում կարևոր դեր են ունեցել Արցախի կառավարության աջակցությունն ու նվիրումը, նեդնողների վճռականությունն ու տեղացիների վստահությունը: ARI-ն պարտավորվում է բազմապատկել Արցախի տնտեսական զարգացմանն ու խաղաղության կերտմանն ուղղված ջանքերը»,- ասել է ARI-ի գլխավոր տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանը: ARI-ն սատարում է ոչ միայն համայնքաշինությանը, այլև բիզնեսի զարգացմանը միտված գաղափարի խթանմանը, ինչի շնորհիվ տեղացիների ձեռնարկատիրական ոգին, ինչպես նաև ներդնողների օժանդակությունը նշանակալից արդյունք են ունենում: 2011թ-ից ի վեր ARI-ն իրականացնում է միկրոֆինանսավորման նախագիծ, որը մատչելի փոքրածավալ վարկեր է տրամադրում տեղացի գյուղացիներն՝ իրենց գյուղատնտեսական ներուժն ու ագրոբիզնեսը զարգացնելու համար: ARI-ի ներդրումային ոլորտներն են հողագործությունն ու անասնապահությունը՝ նպատակ ունենալով շրջանը վերածելու գյուղատնտեսական հանգույցի: Մինչ օրս ARI-ի ներդրումները կազմում են ավելի քան 4.0 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Նախագիծը խթանել է բնակչության բարեկեցությունը: Բնակչությունն այս շրջանում աճել է շուրջ 24%-ով: 2010-ին ARI-ն ուներ ընդամենը 16 բաժնետեր, իսկ ներկայումս այն վերաճել է Սփյուռի տարբեր երկրներից 180 բաժնետերից բաղկացած հզոր համայնքի: Բնակչության աճն ու բարգավաճումը ռազմավարական տեսանկյունից կարևոր այս շրջանում ARI-ի հիմնական առաքելությունն է: ARI-ն հիմնադրվել է 2009թ-ին՝ Քաշաթաղ և Նոր Շահումյան շրջաններում հայ փախստականներին ապաստան տրամադրելու նպատակով: ARI-ի նպատակն է վերաբնակեցնել Քաշաթաղը՝ Արցախը Հայաստանին կապող ռազմավարական շրջանը: ARI-ն կարևորագույն բիզնես նախաձեռնություն է, որը բալանսավորում է ներդրումային հնարավորությունները՝ կենսական սոցիալական դեր կատարելուն հետ մեկնտեղ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |