Մերձդնեստրի նախագահը ՌԴ-ին միանալու նախապատրաստման մասին հրամանագիր է ստորագրել 9 սեպտեմբերի 2016 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանին միանալու նախապատրաստման մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Մերձդնեստրի ղեկավարի կայքում: Հրամանագիրը ստորագրվել է կյանքի կոչելու համար 2006թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած հանրապետական հանրաքվեի արդյունքները: Նորմատիվ ակտն անհրաժեշտ է կատարելու համար «ՌԴ-ին ազատ միանալու Մերձդնեստրի ժողովրդի կամքը»: Առաջնային հարցերի թվում Շևչուկն անվանել է իրավական համակարգի նույնականացումը ՌԴ օրենսդրության հետ: Կառավարությունը 2-շաբաթյա ժամկետում պետք է հատուկ հանձնաժողով ստեղծի, իսկ մինչև նոյեմբերի 1-ը Մերձդնեստրի նախագահին կներկայացվի օրենսդրությունների ներդաշնակեցման հստակ պլանը: Իր հերթին Մոլդովայի կառավարությանը կից Վերաինտեգրման բյուրոն Շևչուկի հրամանագիրը անվավեր է ճանաչել: Մերձդնեստրն անկախություն հռչակեց 1990-ականների սկզբին: ՌԴ-ն տնտեսապես աջակցում է հանրապետությանը: Միևնույն ժամանակ այդ տարածքի պատկանելությունը Մոլդովային ՌԴ-ն մինչ օրս պաշտոնապես չի վիճարկել: 2006-ի սեպտեմբերին Մերձդնեստրում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում ընտրողների մեծ մասը սատարեց անկախացման կուրսին` հետագայում ՌԴ-ին միանալու հեռանկարով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |