Կոլումբիայում 50 տարի շարունակվող զինված հակամարտությունն ավարտվել է![]() 9 սեպտեմբերի 2016 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր-Ժողովրդական բանակ» (FARC-EP) կազմակերպության ղեկավարությունը հայտարարել է կրակի դադարեցման մասին: Այդպիսով ավարտվեց մոլորակի ամենաերկարատև զինված հակամարտություններից մեկը: FARC պարտիզանները գործում էին Կոլումբիայի տարածքում վերջին 50 տարվա ընթացքում: Մի ժամանակ բավականին հաջող` վերահսկելով երկրի տարածքի զգալի մասը, հարվածներ հասցնելով կայազորներին և ոստիկանության բաժանմունքներին, ահաբեկչություններ կազմակերպելով մայրաքաղաքում, սպանելով և առևանգելով հայտնի քաղաքական գործիչներին: Կոլումբացի ապստամբներին սատարում էր Կուբան, իսկ հետո Վենեսուելան: Բանակցությունները կառավարական զորքերի և ապստամբների միջև սկսվել և ընդհատվել են մի քանի անգամ: Այնուամենայնիվ, իշխանություններին հաջովեց վերջին շրջանում զգայուն հարվածներ հասցնել պարտիզաններին` մեկը մյուսի հետևից սպանվեցին նրանց առաջնորդները, նրանք զրկվեցին ֆինանսավորման հիմնական աղբյուրներից. թմրանյութերի վաճառքից ստացվող շահույթից և Վենեսուելայի տնտեսական աջակցությունից, հայտնում է «Կոմերսանտը»: Մարտական գործողությունների դադարեցման և քաղաքական համակարգին FARC-ի միանալու մասին համաձայնագիրը կնքվել էր հունիսին, սակայն խաղաղ պայմանագիրը ուժի մեջ կմտնի միայն հոկտեմբերի 2-ին կայանալիք հանրաքվեում հավանություն ստանալուց հետո: Ճիշտ է, արդյունքը, կանխորոշված չէ. պարտիզանները շատ երկար ու արյունալի պայքար են մղել ռեժիմի դեմ, և ընտրողների համար դժվար կլինի մի քանի ամսում հասկանալ և ներել ահաբեկիչներին և թույլ տալ նրանց զբաղվել օրինական քաղաքական գործունեությամբ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |