ՖԻՖԱ-ն կոռուպցիայի մասին գործ է հարուցել Բլատերի դեմ![]() 9 սեպտեմբերի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի քննչական պալատը կոռուպցիայի մասին գործ է հարուցել կազմակերպության նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերի, ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և նախկին ֆինանսական տնօրեն Մարկուս Քաթների դեմ: Նրանց կասկածում են ՖԻՖԱ-ի էթիկայի կանոնները խախտելու մեջ` կոռուպցիայի և կաշառակերության, վարքագծի կանոնների խախտման, շահերի բախման, նվերներ ստանալու կամ հանձնելու և այլ արտոնությունների համար: Բացի այդ, պալատը կհետաքննի Քաթների կողմից գաղտնիության մասին կետի հնարավոր խախտումը: Սակայն պալատը մտադիր չէ մանրամասնել քննության ընթացքը, քանի դեռ անձանց մեղքն ապացուցված չէ: Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Բոլոր ձերբակալվածներին կասկածում են կոռուպցիայի մեջ, նրանք կարտահանձնվեն ԱՄՆ հետաքննության համար: Ավելի ուշ ձերբակալվածների թիվը հասավ 9-ի: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 3 տարի շարունակ զբաղվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով: Բլատերին կասկածում են 2011-ին ապօրինաբար 2 մլն շվեյցարական ֆրանկ Պլատինիին փոխանցելու մեջ` իբր 1999-2002-ին կատարած աշխատանքի դիմաց:Բլատերը շվեյցարական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «շոկի մեջ է» ԱՄՆ մեղադրանքներից: 2015-ի աշնանը ՖԻՖԱ-ին հայտնի դարձավ, որ Վալկեն կարող է առնչություն ունենալ Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ուռճացված գներով տոմսերի իրացմանը: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ 2008-ին Վալկեն կարող էր 10 մլն դոլար փոխանցել կազմակերպության հաշիվներից ՖԻՖԱ նախկին փոխնախագահ Ջեկ Ուորների հաշվեհամարին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |