Պավել Մանուկյանի վիրահատությունը հաջող է անցել

Պավել Մանուկյանի վիրահատությունը հաջող է անցել

PanARMENIAN.Net - «Էրեբունի» ԲԿ-ում «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունն առանց բարդությունների է անցել: Այս մասին լրագրողներին ասել է ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Պավել Մանուկյանը հանգիստ կկարողանա քայլել: Այստեղ խնդիրն այն է, որ բուժումը փուլային է և բավականին երկար: Մենք վերջացրեցինք երկրորդ փուլը: Առաջիկա օրերին՝ հետվիրահատական շրջանում, Մանուկյանը կմնա հիվանդանոցի հսկողության տակ: Երբ բոլոր խնդիրներն արդեն լուծված լինեն, նա կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»: Հետագա բուժումը կիրականացվի այնտեղ», - հայտնել է Մանուկյանը, գրում է Aysor.am-ը

Նա վստահեցրրել է, որ Մանուկյանի մոտ չի նկատվի ոտքի կարճեցում, նկատվելու դեպքում էլ այն կլինի չնչին:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:Նրանք հուլիսի 26-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---