ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿ ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - Ահաբեկչական գործողության արդյունքում Մոսկվայի Թատերական կենտրոնում, որտեղ չեչեն մահապարտները պատանդ էին պահում ավելի քան 700 հոգու, զոհվել է Հայաստանի մեկ քաղաքացի` Մյասնիկ Զաքարյանը: Այդ մասին հաղորդել է «Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը: Նախնական տվյալներով, ահաբեկչության զոհ են դարձել 7 օտարերկրյա քաղաքացի` Ավստրիայից, Հայաստանից, Ղազախստանից, Նիդերլանդներից, Բելառուսից, Ուկրաինայից:Մոսկվայի հիվանդանոցներում դեռեւս մնում են երկու հայ, որոնցից մեկը` Արմեն Առաքելյանը Հայաստանի քաղաքացի է, իսկ մյուսը` Կարեն Հայրապետյանը Ռուսաստանի քաղաքացի: Նախկին պատանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են որպես բավարար, սակայն երբ նրանց դուրս կգրեն դեռեւս անհայտ է: Տուժածներին արդեն այցելել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---